Չինացիներն ապահովել են Porsche-ի վաճառքի ռեկորդային աճ

Չինացիներն ապահովել են Porsche-ի վաճառքի ռեկորդային աճ

Գերմանական ավտոմոբիլային Porsche ընկերությունը 2017 թվականի առաջին կիսամյակում ցուցաբերել է վաճառքի կայուն աճ։ Այս մասին հայտնում է ընկերությունը։ Վեց ամսում աշխարհում վաճառվել է 126 497 մեքենա, ինչը 7 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ ցուցանիշն ընկերության համար հանդիսանում է ռեկորդային։ Ամենամեծ շուկան ապրանքանիշի համար մնում է Չինաստանը։ Այնտեղ վաճառքն ավելացնել է 18 տոկոսով և կազմել 35 864 մեքենա։ Երկրորդն ամերիկյան շուկան է՝ 27 568 վաճառված մեքենաներով։ Porsche-ի տվյալներով՝ ամենավաճառված մոդելը մնում է Macan քրոսովերը։ Տոկոսային հարաբերակցությամբ ամենաբարձր աճը դրսևորել է նոր Panamera-ն, որի վաճառքն աճել է 54 տոկոսով։