Օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

Օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխությունը. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխությունը։ Այս մասին «Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթի ժամանակ նշել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ճգնաժամից կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացիայի միջոցով, սակայն գործող իշխանությունը չունի այդպիսի ցանկություն։ Նրա խոսքով՝ պետք է ստեղծել համապարփակ մարմին-մեխանիզմ, և այդ ճանապարհով պայքարել իշխանության դեմ, օրվա հրամայականներից է Սահմանադրական հեղափոխության իրականացումը, քաղաքական և քաղաքացիական ուժերի ամենալայն մասնակցությամբ։ Հովհաննիսյանն իր ելույթը եզրափակել է Նժդեհի պատգամով. «Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով և հարգանքով՝ աստղալից երկինքը գլխավերևում և բարոյական օրենքը՝ սրտի մեջ»։ «Չգիտեմ՝ մերօրյա նժդեհականների սրտերում կա՞ բարոյական օրենք, թե ոչ, բայց ես կհորդորեի բոլորիս հավատարիմ մնալ Նժդեհի այդ հանձնարարականին»,- ասել է Հովհաննիսյանը։