Որոշ ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Որոշ ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն. Րաֆֆի Հովհաննիսյան

Ընդդիմադիր գռեհիկ հայհոյողներ կան, որոնք չունեն այն ողնաշարը, որ ներողություն խնդրեն իրենց խոսքերի համար։ Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ ասել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Այսօր ԱԺ-ում ունենք իշխանական կոալիցիա և երկու ընդդիմադիր խմբակցություններ։ Նրանք, որոնք դեմ քվեարկեցին կոալիցիայի կառավարության ծրագրին, պիտի համարենք ընդդիմություն և գործակցենք նրանց հետ։ Պետք է նրանց ձեռք մեկնենք, և հրավիրենք՝ մեծամտությունից դուրս, կոճակ սեղմելուց դուրս և թող հասկանան, որ ժամանակավոր է այդ ամենը։ Մենք կհամագործակցենք բոլոր մեր գործընկերների հետ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բոլոր կուսակցություններում կան նորմալ մարդիկ և կան գռեհիկ հայհոյողներ։ Գռեհիկ հայհոյողներ կան նաև ընդդիմադիր դաշտում»,-ասել է նա՝ հավելելով,-«Ես ազգային հերոսի առջև ներողություն եմ խնդրում, որ տակավին ունենք երիտասարդ սերնդի անդաստիարակ անդամներ, որոնք խոսում են քաղաքական դիակների մասին։ Ամեն մեկս կգնա Աստծո կամոք դիակ կդառնա, բայց ես ամաչում եմ, որ այս որակն է նաև ընդդիմադիր դաշտում»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։