Տվե՛ք այդ զենքը մարդկանց. Սեյրան Օհանյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության համագումարում

Տվե՛ք այդ զենքը մարդկանց. Սեյրան Օհանյանի ելույթը «Ժառանգություն» կուսակցության համագումարում

«Ժառանգություն» կուսակցության 11-րդ համագումարում իր ելույթի ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսել է «ազգ-բանակ» հայեցակարգի մասին. «Եթե մենք այսօր խոսում ենք այն, մասին, որ ազգ-բանակ գաղափարի ներքո պետք է իրականացվի մեր երկրի պաշտպանությունը, ապա դրա թիկունքում պետք է լինի ազգ-պետություն կառուցելու գաղափարը։ Եթե բանակային իրադրության մեջ հիմնական գործոնները մարդը, զինվորն ու զենքն են, ապա պետության գործունեության մեջ մարդը մնում է նույն մարդը, իսկ զենքը տնտեսությունն է։ Տվե՛ք այդ զենքը հայ մարդուն, որ մեր երկիրը տանեն դեպի առաջընթաց։ Դա ազատականացված, մենաշնորհներից զերծ տնտեսության ստեղծումն է, ժողովրդագարական խնդիրների լուծումը, վստահության մթնոլորտի ձևավորումը, արդար հասարակության ստեղծումը։ Տվե՛ք այդ զենքը մեր քաղաքացիներին»,-ասել է Սեյրան Օհանյանը։ Նա կոչ է արել քաղաքական և քաղաքացիական ուժերին համախմբվել. «Միայն այդպես կարող ենք ԱԺ-ից դուրս քաղաքացիական հասարակության մաս կազմելով մեր ձայնը հասու դարձնել և ստիպել, որ ճիշտ գործունեություն ծավալվի։ Պետք է իշխանություններին հաշվետվողականության կանչենք»։ Օհանյանի խոսքով՝ չնայած իրենք խորհրդարանում չեն, սակայն հասարակական և քաղաքական գործունեության արդյունքում կարող են իրենց ազդեցությունն ունենալ: