Բրեդլի Կուպերը իր անսպասելի ելույթով զարմացրել է Glastonbury փառատոնի հանդիսատեսին

Բրեդլի Կուպերը իր անսպասելի ելույթով զարմացրել է Glastonbury փառատոնի հանդիսատեսին

Հունիսի 21-ին Սոմերսեթում մեկնարկել է փոփ երաժշտության ամնենահայտնի փառատոներից մեկը՝ Glastonbury-2017-ը: Հանդիսատեսը քաջածանոթ է եղել ելույթ ունեցող երաժիշտների ցանկին, սակայն կազմակերպիչներին այնուամենայնիվ հաջողվել է նրանց անակնկալի բերել՝ գրում է newsyou.info-ն: Քանթրի երգիչ Քրիս-Քրիստոֆերսոնի ելույթի ժամանակ անսպասելի բեմ է դուրս եկել դերասան Բրեդլի Կուպերը՝ կիթառով: Պարզվել է, որ նա ցանկացել է նկարակահանել իր «Աստղը ծնվեց» ֆիլմի որոշ կադրեր: Բրեդլիի հետ բեմ է դուրս եկել նաև նկարահանող խումբը: