Արագածոտնի մարզում բախվել են ՎԱԶ 2106 -ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Արագածոտնի մարզում բախվել են ՎԱԶ 2106 -ն ու Volkswagen-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդան Սողոմոնյանի վարած Volkswagen Golf մակնիշի 45 FX 045 համարանիշի և Գեղարոտ գյուղի բնակիչ, 61-ամյա Սամվել Մուրադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 06 ՕՏ 143 համարանիշի ավտոմեքենաները: shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 4-ամյա Մոնիկա Սողոմոնյանը և 06-ի ուղևոր, Գեղարոտ գյուղի բնակիչ Արման Մուրադյանը տեղափոխվել են՝ Մ.Սողոմոնյանը Ապարանի բժշկական կենտրոն, Ա. Մուրադյանը՝ Ծաղկահովիտ բժշկական կենտրոն: