Ինչու ոչ ոք չի նկատում փողոցով քայլող մերկ մոդելին

Ուրուգվայցի մոդել Գիմ Գելոսը զբոսնել է Մոնտեվիդիոյի փողոցներով մարմնին նկարված ջինսե «տաբատով»: Անցորդներից ոչ ոք չի նկատել նրա մերկությունը: Աղջիկը մտել է սրճարան, այնտեղ նույնպես ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձրել. միան մի կին է նկատել: Տեսանյութը հրապարակել է Ուրուգվայում հայտնի բլոգեր Ֆաբրի Լեուսը. այն գրեթե 2 միլիոն դիտում է հավաքել: