ԿՀՎ-ը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու մեծաթիվ փորձերի համար

ԿՀՎ-ը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը խաթարելու մեծաթիվ փորձերի համար

ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ փորձում է խաթարել ժողովրդավարությունն ԱՄՆ-ում: Պոմպեոյի խոսքով՝ Մոսկվան ամերիկյան ընտրություններին միջամտում է «շատ երկար ժամանակ և դա չպետք է ոչ ոքի զարմացնի: ԱՄՆ հետախուզական ծառայությունները «Ռուսաստանին կանգնեցնելու» միջոցներ գտնելու առաջադրանք ունեն», կարծում է նա: Միաժամանակ, ԿՀՎ տնօրենը չի հաստատել Washington Post թերթի տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջամտել է ԱՄՆ 2016 թ. նախընտրական արշավին: