Թրամփը, Պուտինը և Էրդողանը իրենց «ինքնակալ իշխողների» նման են պահում. Մարտին Շուլց

Թրամփը, Պուտինը և Էրդողանը իրենց «ինքնակալ իշխողների» նման են պահում. Մարտին Շուլց

Եվրամիությունն ավելի խիստ պետք է արձագանքի Թուրքիայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում ժողովրդավարության թուլացմանը։ Այս մասին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը։ Նրա խոսքով՝ կարևոր է երիտասարդացնել Եվրոպան և այն ավելի ուժեղ դարձնել։ «Ոչ միայն խոսքով, այլև հստակ քաղաքականությամբ»,- Passauer Neue Presse-ին տված հարցազրույցում ասել է Շուլցը։ Նա նշել է, որ G20-ում ոմանք իրենց ինքնակալ իշխողների նման են պահում՝ մատնանշելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին։