Կատարն անիրատեսական է համարել արաբական երկրների՝ 13 կետից կազմված պահանջները

Կատարն անիրատեսական է համարել արաբական երկրների՝ 13 կետից կազմված պահանջները

Կատարն անիրատեսական է համարել ճգնաժամի լուծման նպատակով արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկն ու կոչ արել վերանայել դրանք: Այս մասին հայտնում է Sputnik News-ը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանիի հայտարարությունը։ Նախարարը Կատարի հանդեպ սահմանված պատժամիջոցները անվանել է անօրինական և երկրի ինքնիշխանությունը խախտող։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարին են փոխանցել 13 կետից բաղկացած իրենց պահանջների ցանկը, որոնք անհրաժեշտ է կատարել երկրի դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ Արաբական պետությունները մասնավորապես պահանջում են Կատարից խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, փակել տեղի Թուրքիայի ռազմակայանն ու «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Ընդ որում, այդ բոլոր պահանջների կատարման համար Դոհային ընդամենը 10 օր ժամանակ է տրվել։