ԵՄ-ն կսահմանափակի ներգաղթյալներին հետ չընդունող երկրներին վիզա տրամադրելը

ԵՄ-ն կսահմանափակի ներգաղթյալներին հետ չընդունող երկրներին վիզա տրամադրելը

ԵՄ երկրները որոշել են վիզային սահմանափակումներ կիրառել այն պետությունների ներկայացուցիչների համար, ովքեր հրաժարվում են հետ ընդունել իրենց քաղաքացիներին, ովքեր Եվրոպայում ապաստանի իրավունք չեն ստացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հաղորդվում է, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Բանգլադեշն ու Նիգերիան, հաճախ չեն ցանկանում հետ ընդունել իրենց քաղաքացիներին։ «Մենք կարող ենք կիրառել վիզաները՝ համոզելու նրանց հետ ընդունելու իրենց քաղաքացիներին»,-գործակալությունը մեջբերում է ԵՄ դիվանագետի խոսքերը։ ԵՄ առաջնորդները համաձայնել են գործածել «բոլոր հնարավոր լծակները, այդ թվում...վիզային քաղաքականության վերանայումը»,-ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթում։