ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտնել է ԴԱԻՇ-ի կարևոր ֆինանսիստներից մեկի ոչնչացման մասին

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հայտնել է ԴԱԻՇ-ի կարևոր ֆինանսիստներից մեկի ոչնչացման մասին

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կարևոր ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր ար-Ռաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու  հարցերում: Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ մասին հայտարարություն է տարածել կոալիցիայի գլխավոր շտաբը: Նշվում է, որ նա միլիոնավոր դոլարներ է փոխանցել ԴԱԻՇ-ի գրոհայիններին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Ունենալով վստահելի կապեր՝ Ար-Ռաուին ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող տարածքներից գումարները փոխանցել է այլ երկրներ և հետո այդ երկրներում ստացել է դրանք: Նա ոչնչացվել է Սիրիայի Աբու-Քամալ քաղաքում կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով: