Փարիզում կանցկացվի առանց մեքենաների օր

Փարիզում կանցկացվի առանց մեքենաների օր

Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստվում է առաջին անգամ միանալ ավանդույթ դարձած «Առանց մեքենաների օր» ակցիային: Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ հոկտեմբերի մեկին Փարիզում ոչ մի մեքենա չի կարողանա երթևեկել 11:00-18:00-ն: Ավտոմեքենաների, բեռնատարների, մոտոցիկլետների վարորդներն ու բոլոր տեսակի շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցերի սեփականատերերը չեն կարողանա երթևեկել Փարիզում այդ օրը: Այս տարի երրորդ անգամ «Առանց մեքենաների օր» ակցիան կանցկացվի առավել լայնամասշտաբ եղանակով: 2015-ին մեքենաներին արգելվել էր երթևեկել միայն Փարիզի կենտրոնում: Անցյալ տարի տարածքն ավելի էր ընդլայնվել` հատուկ գոտիներ ընդգրկելով: