Դանիացի նախարարը SOAD-ի համերգի ժամանակ լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ

Դանիացի նախարարը SOAD-ի համերգի ժամանակ լուսանկարվել է Սերժ Թանկյանի հետ

Դանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Յենսենը Կոպենհագենում մասնակցել է հայտնի System of a Down ռոք խմբի համերգին: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ զետեղելով լուսանկար Սերժ Թանկյանի հետ։ System of a Down-ը համերգային շրջագայության ընթացքում հունիսի 22-ին համերգ է ունեցել Կոպենհագենում: Խմբի հաջորդ համերգները կայանալու են հունիսի 23-ին՝ Մադրիդում և հունիսի 25-ին՝ Ֆլորենցիայում: Շրջագայությունը շարունակվելու է մինչև հուլիսի 5-ը՝ եզրափակվելով Մոսկվայում: