Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը

Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը

Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ Է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել Է սառնախցիկում: Ոստիկանությունը քննարկում Է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել Է հունիսի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել Է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված Է ճանաչվել 79 մարդ: