Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի հանդեպ հակակրանք տածելու մեջ

Լեհաստանի վարչապետը Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի հանդեպ հակակրանք տածելու մեջ

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Կենտրոնական Եվրոպայի՝ Եվրամիության անդամ երկրների նկատմամբ հակակրանք տածելու մեջ։ «Լեհաստանը բաց է Ֆրանսիայի հետ համագործակցության համար: Բայց նախագահ Մակրոնից կախված կլինի՝ ցանկանում է նա արդյոք զանգվածային լրատվամիջոցներում տարածել իր հակակրանքը Կենտրոնական Եվրոպայի երկրների նկատմամբ, թե խոսել փաստերի մասին»,- Շիդլոյի խոսքը մեջբերում է Soir թերթը։ Լեհաստանի վարչապետը Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահի հարցազրույցը եվրոպական ութ հրատարակությունների, ներառյալ Soir-ի հետ, որի ժամանակ նա քննադատության է ենթարկել «Եվրոպայի առանձին ղեկավարների, որոնք երես են թեքում Եվրոպայից»: Մակրոնի խոսքով՝ «Եվրոպան մեծ վաճառատուն չէ, Եվրոպան ընդհանուր ճակատագիր է»: