ՄԻԵԴ-ն ընթացք է տվել ադրբեջանցի քաղբանտարկյալների բողոքին

ՄԻԵԴ-ն ընթացք է տվել ադրբեջանցի քաղբանտարկյալների բողոքին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ի կատարում կընդունի ադրբեջանցի քաղբանտարկյալների՝ ակտիվիստներ Գիաս Իբրահիմովի և Բայրամ Մամեդովի ևս մեկ բողոք։ Գիաս Իբրահիմովն ու Բայրամ Մամեդովը ձերբակալվել են անցյալ տարվա մայիսի 10-ին և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Իրական պատճառը Հեյդար Ալիևի հուշարձանին պատկերված քաղաքական գրաֆիտին է՝ «Շնորհավոր ստրուկների տոնը» և «Համակարգ, հեռացիր» մակագրությամբ։ Contact.az-ը հաղորդում է, որ բողոքը կապված է ակտիվիստների բնակարաններում խուզարկության և ապօրինի առգրավումների հետ։ Դատապարտյալների փաստաբանները նշել են, որ նման բողոքով նրանք դիմել են երկրի ներսում առկա դատարաններին, սակայն դիմումները մերժվել են։ Բողոքում նշվում է, որ խուզարկության և առգրավումների հետ կապված տեղի դատարանների որոշումները խախտել են Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված երիտասարդ ակտիվիստների իրավունքները։ Հայցվորները դատարանին խնդրում են ճանաչել այդ հոդվածների խախտումը և ապահովել փոխհատուցում ստանալը։