Թուրքիայի բնակչության կեսից ավելին չի վստահում ԶԼՄ-ների պաշտոնական տեղեկատվությանը. DW

Թուրքիայի բնակչության կեսից ավելին չի վստահում ԶԼՄ-ների պաշտոնական տեղեկատվությանը. DW

Թուրքիայի բնակչության 60 տոկոսը չի վստահում մամուլի միջոցով իրենց հասնող պաշտոնական տեղեկատվությանն ու հատկապես իշխանամետ լրատվամիջոցներին: Այս մասին հայտնում է DW գերմանական հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը: Օքսֆորդի համալսարանին կից Reuters լրագրության ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցումների համաձայն՝ Թուրքիայում բնակչությանը հասնող տեղեկատվության հիմնական մասը վերահսկվում է պետական օղակների կողմից: Ուսումնասիրությունը պարզել է, որ թուրքական մամուլում տեղ գտած հոդվածների և լուրերի՝ ներքաղաքական մթնոլորտից ազդեցություն կրելու մեջ համոզված է Թուրքիայի բնակիչների 80 տոկոսը: Ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային: