ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ հավատքի ազատությունը խախտելու համար

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Թուրքիայի դեմ հավատքի ազատությունը խախտելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի դեմ վճիռ է կայացրել «հավատքի ազատությունը խախտելու» համար: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը: Թուրքիայում գործող ալևիական «Ջեմ» հիմնադրամը 2006 թվականին դիմել էր երկրի կրոնական գործերի վարչությանը՝ խնդրելով պետությանը փակել թուրքական Յենիբոսնա քաղաքում գտնվող ջեմէվիի (խմբ.- ալևիների կրոնական պաշտամունքի վայրը) էլեկտրականության ծախսերը: Սակայն խնդրանքը մերժվել է՝ նշելով, թե «ալևիականությունը կրոն չէ, իսկ ջեմէվիները պաշտամունքի վայրեր չեն»: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է հավատքի ազատությունը՝ վճռելով «Ջեմ» հիմնադրամին վճարել 54 հազար 400 եվոր փոխհատուցում: