ՌԴ-ն Թուրքիային, Ղազախստանին և Ղրղզստանին առաջարկել է զորակազմ ուղարկել Սիրիա

ՌԴ-ն Թուրքիային, Ղազախստանին և Ղրղզստանին առաջարկել է զորակազմ ուղարկել Սիրիա

Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի և Բիշքեկի հետ Սիրիայի դեէսկալացիոն 4 գոտիներում Ղազախստանից և Ղրղզստանից զինվորականներ տեղակայելու հարցով։ Այս մասին հայտնել է պաշտպանական հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ ռուսական իշխանություններն այդ հարցով բանակցություններ են վարում նաև Թուրքիայի հետ։ «Այժմ ընթանում են բանակցություններ, մշակվում է հարց, որպեսզի ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները մասնակցեն Սիրիայում կարգուկանոնի ապահովման հանձնարարությունների կատարմանը»,-ասել է նա՝ հավելելով, որ առաջարկներ են մշակվում նաև գործընկերների համար,- «Կա մտադրություն և բանակցային գործընթացի մեկնարկ, որոշում դեռևս չի ընդունվել»։