ՄԱԿ-ը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները

ՄԱԿ-ը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ. «Մենք կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած անհանգստությունը հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ գրանցվեցին: Մենք կրկնում ենք կողմերին ուղղված համանախագահների կոչը՝ զերծ մնալ իրավիճակը սրելուց և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված լարվածության թուլացմանը։ Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։ ՄԱԿ-ն իր կողմից պատրաստ է այս ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած աջակցություն ցուցաբերել»: