Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսական

Թուրքիան ամբողջ աշխարհում սպառնալիք է խաղաղասեր մարդկանց համար. ԱՄՆ կոնգրեսական

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Դանա Ռոհրաբախերի ելույթը, որով վերջինս կոչ էր արել պետական մակարդակով ուշադրություն դարձնել և դատապարտել մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հարձակումը: Ինչպես գրում է The Armenian Weekly-ը՝ հունիսի 16-ին Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոհրաբախերը, ով հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի` Եվրոպայի, Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահը, հայտարարել է, որ «Թուրքիայի կառավարությունն ապացուցում է, որ իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն հայերի, այլև աշխարհի ցանկացած վայրում խաղաղասեր մարդկանց համար»: «Նախագահ Էրդողանը բռնակալ է և արմատական իսլամիստ: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները լրջորեն ուշադրություն դարձնի այդ երկրի հետ դաշնակցության և հարաբերությունների կարգավորմանը», - ընդգծել է կոնգրեսականը: