Երևանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն

Երևանում ծնված հնգյակի երկու աղջիկները շուտով դուրս կգրվեն

Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից 2 աղջիկների առողջական վիճակը բժիշկները գնահատում կայուն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ գտնվող փոքրիկի քաշը հասել է 1 կգ 300 գրամի: «Փոքրիկն արդեն ինքնուրույն սնվում է: Հաջորդ շաբաթ նրան և մայրիկին կտեղափոխենք պաթոլոգիայի բաժին»,- տեղեկացրին բուժկենտրոնից: Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող մյուս աղջկա վիճակը ևս կայուն է: Նա արդեն կշռում է 1 կգ. 550 գրամ: «Փոքրիկը հավանաբար դեռ երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, մինչև մի քիչ էլ քաշ հավաքի»,- տեղեկացրին կենտրոնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, , մայիսի 3-ին, առավոտյան ժամը 04։00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել Կարապետյանների ընտանիքի առաջնեկները՝ հնգյակ՝ 4 աղջիկ և1 տղա։ Փոքրիկները՝ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան գտնվում էին գլխավոր բժիշկ Միքայել Մանուկյանի անմիջական հսկողության ներքո։ Ավելի ուշ հինգ երեխաներից երեքը մահացել էին: /