Արցախի ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը. հայկական կողմը կորուստներ չունի

Արցախի ՊԲ-ն կանխել է Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը. հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որն Արցախի պաշտպանության բանակը կանխել է: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, շնորհիվ մարտավարական բարձր պատրաստվածության, դիրքային համակագերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության, ժամանակին հավաստանշել են դիվերսիոն խմբի առաջխաղացումը և հակառակորդին պատճառելով առնվազն 4 զոհ` հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմը հայկական մերձդիրքային հատվածում թողել է հատուկ գրոհայինների անձնական պարագաներ: Ներթափանցման փորձը կանխելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո»: