Չեխիայի նախագահն աջակցել է ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի գաղափարին

Չեխիայի նախագահն աջակցել է ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվեի գաղափարին

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կողմ է հանդես եկել ԵՄ կազմից դուրս գալու հարցով հանրապետությունում հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ հայտնում է TASS գործակալությունը։ «Պետք է որոշեն քաղաքացիները»,-հայտարարել է նա՝ հանդես գալով Պրահայում անցկացվող Չեխիայի ազգային առաջնահերթությունների վերաբերյալ համաժողովին։ «ԵՄ-ից Չեխիայի դուրս գալը տեսականորեն և գործնականորեն հնարավոր է, եթե ընդունվի հանրաքվեի մասին օրենք։ Ես ուղիղ ժողովրդավարության կողմնակից եմ, հանրաքվեի կողմնակից, ես կաջակցեի այդ հանրաքվեին, սակայն անձամբ դեմ կքվեարկեի»,-ասել է Զեմանը։