Քաղաքաշինության կոմիտեն 718 հազար դրամ է ծախսել վարագույների մաքրման և զուգարանի թղթերի վրա. iravaban.net

Քաղաքաշինության կոմիտեն 718 հազար դրամ է ծախսել վարագույների մաքրման և զուգարանի թղթերի վրա. iravaban.net

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն վարագույները մաքուր պահելու համար ապրիլի 14-ին պայմանագիր է կնքել «ԲԻ-ԷՄ բիզնես ինդեքս» ՍՊԸ-ի հետ։ Iravaban.net-ը հայտնում է, որ պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պարտավորվում է մինչև այս տարվա վերջ իրականացնել վարագույրների և փափուկ կահույքի մաքրման ծառայություններ։ Այս պայմանագրի արժեքը 300 հազար դրամ է։ Բացի այդ, մարմինը ապրիլի 17-ին 220 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ` ձեռք բերելով ձեռքի օճառ, լիտրը՝ 6000 ՀՀ դրամ, ընդհանուր 33 լիտր՝ 198 հազար դրամ, ինչպես նաև 220 թուղթ, միավորի գինը 1000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ, վարագույրների և փափուք կահույքի մաքրման, զուգարանի թղթերի և այլ պարագաների համար կոմիտեն ծախսել է ավելի քան 718 հազար դրամ։