Առաջին փոխադրումները՝ Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա

Առաջին փոխադրումները՝ Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա

Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է Կատարում ստեղծվելիք թուրքական ռազմաբազա կատարված առաջին փոխադրումների մասին: Այս մասին փոխանցում է «Միլլիեթ» պարբերականը: Գլխավոր շտաբի հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը Դոհա է ուղարկել 5 զրահամեքենա և 23 զինվորական: Զինված ուժերից հայտնել են նաև, որ այսուհետ գործողությունները կշարունակվեն ծրագրված կերպով: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին: Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին: