WikiLeaks-ը կիբերլրտեսության վերաբերյալ ԿՀՎ-ի նոր փաստաթղթեր է գաղտնազերծել

WikiLeaks-ը կիբերլրտեսության վերաբերյալ ԿՀՎ-ի նոր փաստաթղթեր է գաղտնազերծել

WikiLeaks պորտալն ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժին է հրապարակել՝ հայտնում է RIA Novosti-ն։ Կիբերլրտեսության գործիքների մասին «Բալենու ծաղկումը» վերտառությամբ փաստաթղթերի նախորդ փաթեթը հրապարակվել էր հունիսի 15-ին: Հերթական հրապարակումը նկարագրում է ԿՀՎ-ի կողմից «Դաժան կենգուրու» անվանված նախագիծը: Ծրագիրն ընդունակ է առանց ուղղակի մուտքի թափանցել կազմակերպության համակարգչային ցանց: Այն «վարակում է» համացանցին միացված ցանցի համակարգիչը և դրանում տեղադրում «Դաժան կենգուրու» վնասաբեր ծրագիրը: Երբ օգտատերը վարակված համակարգչի մեջ դնում է USB-սարքը, դրանում ինքնաբերաբար տեղադրվում է մեկ այլ վնասաբեր ծրագիր, որը հետագայում փոխանցվում է այն բոլոր համակարգիչներին, որոնց կմիացնեն տվյալ սարքը։