Ավստրալացի օրենսդիրը կրծքով կերակրել է փոքրիկին և միաժամանակ օրինագիծ ներկայացրել

Լարիսա Ուոթերսն Ավստրալիայի պատմության մեջ առաջին խորհրդարանականն է դարձել, որը դաշնային խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է իր 3-ամսական դստերը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Նրա ներկայացրած օրինագիծը վերաբերվել է առողջապահության ոլորտին։ Ներկայացումից զատ, նա ակտիվ մասնակցել է քննարկմանը։ Գործընկերները գնահատել են Ուոթերսի համարձակությունը։ Նախկինում կին օրենսդիրը դստերն իր հետ տարել է մի շարք հանդիպումների։