Երևանում ֆուտբոլիստի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին, Opel-ն էլ՝ ծառին. կա վիրավոր. shamshyan.com

Երևանում ֆուտբոլիստի որդին Mercedes-ով հարվածել է Opel-ին, Opel-ն էլ՝ ծառին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։ shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում ականատեսներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին։ Ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը, կասկածվում է Mercedes-ը վարելու մեջ։ Այնուհետև նա խոստովանել է, որ Mercedes-ը վարել է ինքը։ Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության ու պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ վիճակում։