ԿԽՄԿ-ն հայկական ու ադրբեջանական կողմերի հետ երկխոսում է Զավեն Կարապետյանի հարցով

ԿԽՄԿ-ն հայկական ու ադրբեջանական կողմերի հետ երկխոսում է Զավեն Կարապետյանի հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով։ Այս մասին հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրականացնում է կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսություն ներգրավված կողմերի հետ՝ այցելելու ձերբակալված անձին: Հակամարտության ընթացքում ձերբակալված անձանց այցելություններն իրականացվում են ԿԽՄԿ մանդատով՝ համաձայն միջազգային մարդասիրական օրենքի»,- ասաց Զառա Ամատունին: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնել է, որ հունիսի 21-ին Ադրբեջանի տարածքում հայտնված Զավեն Հովհաննեսի Կարապետյան ներկայացած անձը նախկինում դատված է եղել և հոգեկան խնդիրներ է ունեցել: «Այս անձը քաղաքացիական անձ է, մեր բանակում նման զինծառայող չկա. տեսքն անգամպարզ դա է ասում: Մենք ծանոթ ենք հասարակ մարդկանց դիվերսանտ ներկայացնելու ադրբեջանական մեթոդներին»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: