ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Մոսուլում ԴԱԻՇ-ի կողմից երեխաների զանգվածային սպանությունների մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Մոսուլում ԴԱԻՇ-ի կողմից երեխաների զանգվածային սպանությունների մասին

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալները կազմակերպում են այն ընտանիքների երեխաների սպանություններ, որոնք մտադրվել են հեռանալ Իրաքի Մոսուլ քաղաքից: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): «Նրանք երեխաներին օգտագործում են որպես պատերազմ վարելու միջոց, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ քաղաքից: Դա մեկ անգամ ևս վկայում է, թե որքան դաժան ու աղետալի է այս պատերազմը»,- հայտարարել է Իրաքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Փիթեր Հոքինսը: Նա հայտնել է, որ կազմակերպությունն ունի փաստացի ապացույցներ, որ ահաբեկիչներն սպանում են երեխաներին, որպեսզի մարդկանց թույլ չտան հեռանալ Մոսուլից՝ այդ կերպ ահաբեկելով նրանց։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2014 թվականին ԴԱԻՇ-ի կողմից Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդի գրավման պահից ի վեր երկրում զոհվել է 1075 երեխա, ավելի քան 1,1 հազարը վիրավորել են՝ փոխանցում է Interfax-ը։