ԼՂ հիմնահարցը մշտապես ՌԴ ԱԳՆ օրակարգում է. Զախարովա

ԼՂ հիմնահարցը մշտապես ՌԴ ԱԳՆ օրակարգում է. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի ԱԳՆ-ի գնահատականը ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, Զախարովան ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականը տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Այն լիարժեքորեն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում»: ԱԳՆ խոսնակը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մանրամասնորեն չի քննարկվել: «Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես ՌԴ ԱԳՆ օրակարգում է»,- ասել է Զախարովան: