Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին

Չավուշօղլուն գյուլենականների հարցով նախազգուշացրել է Ճապոնիայի իշխանություններին

Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Տոկիոյում մերձավորարևելյան զարգացումների մասին իր ելույթի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե գյուլենականները ներգրավված են որոշ երկրների հետախուզական ծառայություններում: «Գյուլենականները շատ ակտիվ են նաև Ճապոնիայում և մեծ սպառնալիք են այստեղ ներկայացնում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա հայտնել է, որ խնդրի առնչությամբ տեղեկություններ է փոխանցել Ճապոնիայի իշխանություններին: