Ազգային ժողովն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը

Ազգային ժողովն ընդունեց կառավարության 2017-2022թթ. ծրագիրը

Հայաստանի խորհրդարանն այսօր՝ հունիսի 22-ին, 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության ներկայացրած 2017-2022 թվականների ծրագիրը։ Կառավարության ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: Դեմ էին «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԱԺ ընտրություններից հետո նշանակվել է նոր կառավարություն, որը ներկայացրել է առաջիկա 5 տարիների իր ծրագիրը: 2018 թվականի ապրիլին, երբ դադարեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ըստ Սահմանադրության, պետք է ձևավորվի նոր կառավարություն: