Ադրբեջանում ԼՂ պատերազմին նվիրված շախմատ են հորինել. սև խաղաքարերը միշտ խորհրդանշում են հայերին

Ադրբեջանում ԼՂ պատերազմին նվիրված շախմատ են հորինել. սև խաղաքարերը միշտ խորհրդանշում են հայերին

Ադրբեջանում ֆիզիկայի ուսուցիչ Մուստաֆաագալա Ղարիբ Հուսեյնովը շախմատային նոր խաղ է հորինել՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմին: Խաղի մշակման համար ուսուցիչը 9 տարի է ծախսել՝ հայտնում է Aze.az պարբերականը: Խաղի առանձնահատկությունն այն է, որ շախմատի քարերը ժողովուրդների են խորհրդանշում՝ սպիտակները՝ ադրբեջանցիներին, սևերը՝ հայերին, դրա հրմնական նպատակը նշվում է «օկուպացված տարածքների ազատագրումը»: Հետաքրքիր է, որ սև խաղաքարերով ոչ մի դեպքում հնարավոր չէ հաղթել: Այդպիսով, խաղն ինչպես էլ ընթանա, վերջում սպիտակ խաղաքարերով խաղացողն է հաղթում: