ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը Բաքվին կոչ է անում կատարել իր պարտավորությունները

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը: Համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը վերաբերող հարցեր՝ հայտնելով իրենց անհանգստությունը՝ կապված վերջին ամիսների նոր ձերբակալությունների հետ: Նրանք հույս են հայտնել, որ ձերբակալվածներին անհիմն մեղադրանքներ չեն ներկայացվի, և կիրականացվի անկողմնակալ ու արդար նախաքննություն: Բացի այդ, նրանք նշել են, որ խիստ անհանգստացած են մարդկանց ազատ կամարտահայտման և ԶԼՄ-ների ազատության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող անհանդուրժողական վերաբերմունքով: Համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին իրականացնել այն բոլոր պարտավորություններն ու որոշումները, որոնք ընդունվել են Եվրախորհրդի կողմից: «Խիստ կարևոր է ստեղծել անկախ, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կապահովի իրավապահ մարմինների կողմից ազատազրկվածների նկատմամբ իրականացվող դաժանությունների և բռնությունների վերաբերյալ բողոքների փոխանցումը Եվրախորհուրդ: Այս հարցը շատ կարևոր է ԵԽ բոլոր անդամ երկրների համար»,- նշել են համազեկուցողները: