Գերմանիայում գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ՝ քրդական կառույցներին լրտեսելու մեղադրանքով

Գերմանիայում գործ է հարուցվել Թուրքիայի քաղաքացու դեմ՝ քրդական կառույցներին լրտեսելու մեղադրանքով

Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն: 32-ամյա կասկածյալ Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ն ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրվում է քրդերի մասին տեղեկությունները թուրքական հետախուզությանը փոխանցելու մեջ: Դատախազության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ կասկածյալը լրտեսական գործունեության արդյունքում շուրջ 30 հազար եվրո է ստացել: Մեհմեթ Ֆաթիհ Ս.-ի հիմնական գործերից մեկը եղել է 2015 թվականի աշնանը հետևել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ սերտ հարաբերությունների մեջ գտնվող Գերմանիայի ժողովրդավարական քրդական հանրության կենտրոնի ղեկավարներից մեկին ու նրա ընտանիքին: