Գերմանիայում Պուտինի և Թրամփի հանդիպումը Սպիտակ տունը չի հաստատել

Գերմանիայում Պուտինի և Թրամփի հանդիպումը Սպիտակ տունը չի հաստատել

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը չի հաստատել Գերմանիայի Համբուրգ քաղաքում «Մեծ քսանյակի»՝ հուլիսի 7-8-ը կայանալիք նիստի շրջանակներում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր անձնական հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը: «Ներկայում դրա վերաբերյալ ասելիք չունեմ»,- նշել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը: Հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել լրագրողների այն հարցին, թե նախապատրաստվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը, պարզաբանելով, որ անհրաժեշտության դեպքում ամեն ինչ կհամաձայնեցվի: