Կարեն Կարապետյանի ուշագրավ գրառումները՝ «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». ՀԺ

Կարեն Կարապետյանի ուշագրավ գրառումները՝ «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018-ից հետո». ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում, երբ ներկայացրեց իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, նստեց իր տեղում և սկսեց գրառումներ անել: Նրա գրառումներից երկուսն ուշագրավ են. «Հրաժարականի դիմում», «Ինչ է լինելու 2018 թվականից հետո…»: Մեկ այլ թերթիկի վրա վարչապետը պատգամավորների անունների դիմաց կամ անուն-ազգանունների տակ նույնպես գրառումներ է կատարել: Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի անվան տակ գրել է «Արտակ Զեյնալյան»: Բացի դա, Կարեն Կարապետյանը մեկ այլ թղթի վրա երկրաչափական պատկերներ է նկարել, խաչ, որի եզրերը մգացրել է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: