Գառնիկ Մարգարյանը «սրբագրում է» «Հակակրիմինալ»-ի «սև ցուցակը». ովքե՞ր են գլխավորում ցուցակը. «Հրապարակ»
09:15 | 2017-06-22
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը ներկայում ամբաստանյալի կարգավիճակում է Արթուր Վարդանյանի և նրա խմբի գործով, կալանավայրից ուշի ուշով հետևում է ՀՀ կառավարության հակակոռուպցիոն պայքարին:
5 տարի առաջ նա հիմնել էր «Հակակրիմինալ» հասարակական շարժումը և հայտարարում էր, որ նպատակ ունի «մաքրել խանական համակարգը կոռուպցիայից»: Նույնիսկ կոռումպացված պաշտոնյաների «սև ցուցակ» էր կազմել, որը գլխավորում էին Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը: Ցուցակը երկար էր:
Գնդապետ Մարգարյանն իր ասուլիսների ժամանակ ամեն անգամ մի նոր անուն էր հրապարակում և ներկայացնում տվյալ անձի ունեցվածքի չափը, նրա կապերը քրեական աշխարհի հետ, հայտարարում, որ հասնելու է եվրոպական կառույցներին ու դրանց միջոցով հետ է բերելու կոռումպացված իշխանավորների թալանածը:
Այժմ իրավապահների ամեն նոր հակակոռուպցիոն «միջոցառումից», որևէ կոռումպացված դատավորի, դատախազի կամ այլ պաշտոնատար անձի ձերբակալումից հետո նա հանում է իր ցուցակը, գրում-ջնջում՝ վստահեցնելով, որ տվյալ անձը ժամանակին ներառված է եղել «Հակակրիմինալի» իր ցանկում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի