Նավթի գինն իջել է 45 դոլարից

Նավթի գինն իջել է 45 դոլարից

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկումն արդյունահանման աճի մասին ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների ֆոնին։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի գինը նոյեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ իջել է մեկ բարելի դիմաց 45 դոլարի հոգեբանական նշագծից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով բորսային տվյալներին։ Brent-ի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.33 տոկոսով՝ հասնելով 44.95 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն ընկել է 2.07 տոոկսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 42.61 դոլարի։