Նոր վարկատեսակ Հայէկոնոմբանկի կողմից

Նոր վարկատեսակ Հայէկոնոմբանկի կողմից

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է նոր վարկատեսակ` «Առանց գրավ վարկ»: Այս վարկատեսակն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ վարկ առավելագույնը 1.000.000 ՀՀ դրամի չափով` առանց գրավադրման, առնվազն մեկ ֆիզիկական անձի երաշխավորությամբ: Վարկը տրամադրվում է առավելագույնը 1 ժամվա ընթացքում (նախկինում նշված էր 3 օրվա ընթացքում): Վարկի տարեկան տոկոսադրույքը 22%*: Ընդ որում, վարկի գումարի 50% և ավելին այլ ֆինանսական հաստատություններում ունեցած վարկային պարտավորութ- յունների մարմանն ուղղելու դեպքում` տարեկան տոկոսադրույքը կկազմի 20%: Վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում: *Փաստացի տոկոսադրույք սկսած 28.38 %-ից