Տարոն Մարգարյանի թեկնածուական պաշտպանությունից հայտնի «Սաքուլիկը»՝  ՀՊՏՀ քոլեջի տնօրեն. «Հրապարակ»

Տարոն Մարգարյանի թեկնածուական պաշտպանությունից հայտնի «Սաքուլիկը»՝ ՀՊՏՀ քոլեջի տնօրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՊՏՀ ռեկտորի հրամանով օրերս բուհի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօ­րեն է նշանակվել համալսարանի ուսխորհրդի նախագահ Սերգո Խառատյանը: Նա երեք տարի առաջ Տարոն Մարգարյանի թեկնածուականի պաշտպանության ժամանակ աչքի ընկած «սաքուլիկների» խմբի մեջ էր: Հիշեցնենք, որ «Սաքուլիկ» պիտա­կավորումն ստացած մի խումբ երի­տասարդներ խոչընդոտել էին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով նրանց մտնել լսարան ու մասնակցել թեկնածուականի պաշտպանությանը: Նրանց մեջ էր նաև Սերգո Խառատյանը: Իսկ գլխավոր «Սաքուլիկը» ժամանակին նշանակվեց բուհի պրոռեկտոր: Տնտեսագիտականի ռեկտոր Կորյուն Աթոյանն այդ նշանակման կապակցությամբ ասաց, որ Սերգո Խառատյանը տնօրեն չի նշանակվել, այլ երեք ամսով պաշտոնակատար: Հետո պետք է մրցույթ հայտարարվի, նոր կորոշվի, թե ով կընտրվի: Թե ինչու են որոշել հենց նրան նշանակել քոլեջի տնօրենի պաշտոնակատար, հատկապես որ արժանիքի համար, ասաց. «Դե, ում էլ տայի, պիտի զանգեիք-ասեիք՝ ինչի եք իրեն տվել: Հիմա ինչ տարբերություն: Օրինակ՝ Դուք ո՞ւմ եք առաջարկում: Դա ժա­մանակավոր գործ է, մի քանի ամսով, հիմա դրա արժանիքը ո՞րն է»: Ինչ վերաբերում է նրան, որ Սերգո Խառատյանն աչքի է ընկել սկանդալային միջադեպով, լրագրողների աշխա­տանքը խոչընդոտելով, պարոն Աթոյանն ասաց. «Եթե մի մարդ կյանքում ինչ-որ մի բան... այսինքն՝ նրան ինչ են անում, կախո՞ւմ են, մորթո՞ւմ են, նա էս երկրում ապրելու իրավունք չունի՞: Ամեն մարդ կյանքում ինչ-որ մի բանի մեջ լինում է, հիմա կարե­լի՞ է անընդհատ նույն բանն ասել»: Նկատեցինք, որ Հայաստանում նման մարդկանց ոչ թե մորթում են, այլ ճիշտ հակառակը՝ պաշտոն են տալիս, Աթոյանն արձագանքեց. «Դե, հիմա, ինքը պաշտոնակատար է երկու-երեք ամսով, կվերջանա՝ կգնա, չի մնա»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: