Հրազդանի քաղաքապետարանը մահացու ելքով վրաերթից հետո նոր ավտոմեքենա կգնի՝ բյուջեից հատկացնելով 6.2 միլիոն դրամ. ՀԺ

Հրազդանի քաղաքապետարանը մահացու ելքով վրաերթից հետո նոր ավտոմեքենա կգնի՝ բյուջեից հատկացնելով 6.2 միլիոն դրամ. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում՝ մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից: Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: