Ժոզե Մոուրինյուն չի ցանկանում Ռոնալդուին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Ժոզե Մոուրինյուն չի ցանկանում Ռոնալդուին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին առնչվող տրանսֆերային ասեկոսեները չեն նվազում: Բրիտանական պարբերականները պնդում են, որ պորտուգալացին մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուն: Marca»-ն հայտնում է, որ մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է Ռոնալդուն ձեռք բերելուն: Հիշեցնենք, որ Ոսկե գնդակի քառակի դափնեկիրը մեղադրվում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար «արքայական» ակումբը չի սատարում իր ֆուտբոլիստին: Ռոնալդուն 2003-ից 2009 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: