Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համաշխարհային գները հասել են վերջին 7 ամսվա նվազագույն ցուցանիշին` նավթահումքի մի շարք առաջատար արտահանողների մատակարարումների աճի պատճառով: Lenta.ru-ի փոխանցմամբ`այս մասին վկայում են բորսաների տվյալները: Երևանյան ժամանակով 19:00-ի դրությամբ` Brent ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է 2.84 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 45.57 դոլարի: Ամերիկյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի գինը տատանվում է 43.03 դոլարի սահմանում: Երկու ապրանքանիշի գործակիցները նվազել են մոտ 15 տոկոսով մայիսից ի վեր, երբ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամները և այլ նավթ արդյունահանող երկրները որոշում են կայացրել 9 ամսով երկարաձգել նավթի արդյուանահանման ծավալների սառեցման մասին համաձայնագիրը: