Արևային ներկը կարող է դառնալ էներգիայի նոր աղբյուր

Արևային ներկը կարող է դառնալ էներգիայի նոր աղբյուր

Հորիզոնում հայտնվել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների նոր հույս։ Մելբուռնի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների խումբը ստեղծել է նոր տեխնոլոգիա, որն անվանվել է «արևային ներկ»։ Այս հայտնում է ResearchGate-ը։ Այն կազմված է երկու բաղադրիչից՝ խոնավություն կլանող կատալիզատորից և լույս կլանող տիտանի օքսիդից։ Վերջինս կլանում է արևի լույսն ու վերածում այն էլեկտրական էներգիայի։ Քանի որ տիտանի օքսիդը գտնվում է կատալիզատորի հետ սերտ կապի մեջ, ստացվող արևային էներգիան կարող է անմիջապես փոխանցվել կատալիզատոր, որտեղ այն կիրառվում է ջրի տրոհման և ջրածնի ստացման համար։ Կատալիզատորներն ունեն խոնավ օդից ավելի շատ խոնավություն կլանելու ունակություն, ինչը տանում է արևի էներգիայի կիրառմամբ նրա՝ ջրի անվերջ տրոհման կարողության։ Այդ գործընթացը գիտնականները համեմատել են ֆոտոսինթեզի պրոցեսի հետ։ Ջրածինն արդեն վաղուց համարվում է կայուն էներգիայի էկոլոգիապես ամենամաքուր աղբյուրներից մեկը։