Հայտարարվում է Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողի ստեղծման մրցույթ

Հայտարարվում է Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողի ստեղծման մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է պետական քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան կոթողի ստեղծման մրցույթ: Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում՝ համաձայն կից ներկայացված սխեմայի: Հուշարձանի պատվանդանի համար առաջարկվող հողատարածքը չպետք է գերազանցի 16.0մ 2: Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերի և նյութի ընտրությունը թողնվում է հեղինակի հայեցողությանը: Մանրամասները՝ այստեղ: