Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում

Սամվել Կարապետյանին պատկանող զբոսանավերը՝ թուրքական նավահանգստում

Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառ են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքը՝ փոխանցում է ermenihaber.am-ը։ Գերլյուքս զբոսանավին ուղեկցել են արագընթաց մոտորանավակներ իր տախտակամածին ուղղաթիռ կրող 67 մետր երկարությամբ «Garçon» («Գարսոն») զբոսանավը: Զբոսանավերի լիցքավորման համար 9 լցանավով վառելիք է մատակարարվել: Լիցքավորման գործընթացը տևել է մի քանի ժամ: Թուրքական թերթի հավաստմամբ՝ յուրաքանչյուր զբոսանավին շուրջ 235.000 լիտր վառելիք է տրամադրվել: